Posted in Անհատական նախագծեր, Uncategorized

«Իմ անվան պատմությունը»

«Իմ անվան պատմությունը»

Յուրաքանչյուրի կյանքում իր անունը մեծ նշանակությւոն ունի: Ասում են, որ մարդու բնավորությունը և սովորությունները հաճախ կապված են անվան հետ: Իմ անունը կրող մարդիկ քնկոտ են, խելացի և լուսավոր: Պատահական չի եղել նաև իմ անվան ընտրությւոնը, այն ընտրել է հայրիկս և որոշել է ինձ Սոնա կոչել տատիկիս պատվին: Մեծանալով հասկացա, որ անվանս ընտրությունը շատ ճիշտ է, քանի որ թե բնավորությամբ  և թե արտաքին տվայլներով շատ եմ նման տատիկիս: Ինձ այն շատ է դուր գալիս, քանի որ այն ոչ հաճախակի հանդիպող է և գեղեցիկ: Բացի այդ Սոնա անունը շատ է հանդիպում հին հայկական առասպելների, պատմվածքների և հեքիաթների մեջ: Այդ հերոսուհիները հիմնականում գեղեցիկ են, խելացի և ուժեղ`ճիշտ ինձ նման:

Author:

✮ ✮ ✮

Leave a comment