Posted in Uncategorized

Ծիսական տիկնիկ, Համբարձման տոնի տիկնիկ

unnamed_13
Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկըՎիճակիԱրուսը: Համբարձումը ևս մեր ցնծագին տոներից էր: Տոնածիսական արարողությունները սկսվում էին տոնի նախորդ`չորեքշաբթի օրվանից: Այդ օրը աղջիկների մի խումբ գնում էր սար ու ձորից ծաղիկ հավաքելու: Եվ ոչ միայն ծաղիկ: Սափորի մեջ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր էին վերցնում, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Հավաքված ծաղիկներից մեծ քանակությամբ ծաղկեփնջեր էին սարքում, որպեսզի հաջորդ օրը բաժանեին: Պատրաստում էին նաև հատուկ մի ծաղկեփունջ, խաչի ձև տալով նրան, և անվանում էին Ծաղկամեր: Սա դրվում էր այն փարչի մեջ, որի մեջ հավաքել և լցրել էին յոթ աղբյուրից ջուր, յոթ ծաղկից տերև, յոթ աղբյուրից` ջուր: Այս ամենը միասին կոչվում էր Վիճակ: Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները իրենց զարդերն էին լցնում`հաջորդ օրվա գուշակության ծեսի համար: Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճկի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում  ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, բերան, աչքեր, բերան, հոնքեր:

Տիկնիկն ունենում էր ճակտնոց, ոսկեշար մանյակ, կրծքի շռայլ զարդեր: Վիճկի Արուսն ամրացնում էին փարչի բերանին: Վիճակը պիտի ամբողջ գիշեր մնար երկնքի տակ: Դա կոչվում էր «աստղունք դնել»: Մեր ժողովուրդն այս տոնին տան մրոտված երդիկին հաճախ աստղեր է նկարել:
Հինգշաբթի առավոտյան Վիճակը տեղափոխվում էր բախտագուշակության հրապարակ: Այստեղ տիկնիկը անջատում էին փարչից, համբուրում և դնում էին մի բարձր, պատվավոր տեղ: Ապա մի անմեղ աղջնակի քողավորում էին`«հարս» էին սարքում: Նա փարչից հատ-հատ հանում էր աղջիկների զարդերն ու գուշակության խաղիկներն էր երգում: