Posted in Հայոց լեզու/Գրականություն 11

Բառակազմություն

Ըմպանակ, փոխանակ, զսպանակ, ճոճանակ, ժամանակ, մրցանակ

Անվանի, ընտրանի, լեզվանի, հնգանի,ավագանի, պիտանի

Գեղանի, ընտանի, պիտանի, հրետանի, նամականի, արժանի

Տենչանք, ծփանք, զրկանք, պարծանք, հանդերձանք, համակրանք

Դավանանք, ներշնչանք, գուրգուրանք, շարադրանք, պանծանք,?

Տառապանք, մարզանք, պճնանք, նախերգանք, պերճանք, հոսանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը, նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ՝ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովածուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային, Արտավազդին տանելով Ալեքսանդրիա՝ կնոջ և որդիների հետ միասին։

Author:

✮ ✮ ✮

Leave a comment