Posted in Հայոց լեզու/Գրականություն 11

25․09․23

Ձևաբանություն. բառերի ձևաբանական խմբերը՝ նյութական իմաստ, քերականական իմաստ և վերաբերմունքային իմաստ ունեցող բառեր։ Ձևույթ. բառաձև։

Առաջադրանք.
Տրված բառերը անհրժեշտ ձևափոխումներով տեղադրիր բաց թողած տեղերում։

  1. Եվ շրջելով հայացքը՝ նայեց կապույտ արշալույսի մեջ թաթախուն, երկնքի մեջ ճախրող թռչուններին։
  2. Նա վերադառնում էր տուն, կանանց շտապով ձի նստեց և ճանապարհ դրեց,իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը։
  3. Խորշոմած ճակատը սեղմած ծնկին,ձեռքերը հյուսելով մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն։
  4. Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջախջախվի ու թաղվի պատերի ու ձեղունի ծանր գերանների տակ։
  5. Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում էին նրանց վրա։
  6. Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած երիտասարդը, ձեռքերը գրպանը, ոտքերը լայն բացած, անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը։
  7. Դաժան էր պատժի հրամանը․ խիստ կայսրը սպառնալիքով հրամայեց ՝ պատերի քարերն այնպես ագուցել, որ երկու քարերի միջև անհնար լինիի նույնիսկ ասեղ խրել։
  8. Դժվարանում եմ ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո․ Ժամանակի զգացողությունը կորել է և այլևս չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեմ առանց նրա։

Author:

✮ ✮ ✮

Leave a comment