Posted in Հայոց լեզու/Գրականություն 11

11․09․23

Գտիր տրված բառերի բացատրությունները.

Անրջել, գանահարել, աղերսել, ամիճ, անթացուպ, կռուփ, ակութ, գեղմ, գուղձ, ամեհի, ուրույն, զգլխիչ, բագին, բավիղ, անդաստան, ակոս, նոխազ, վեմ, ազնավուր, աստանդական, ասպնջական, բեղուն, արամբի, ստերջ, տխեղծ։

  • անրջել-անրջանքի մեջ ընկնել, երազել
  • գանահարել-սաստիկ ծեծել, գանակոծել
  • աղերսել-թախանձագին աղաչել, ողոքել
  • ամիճ-աղանդեր, զանազան մրգերի խառնուրդ
  • անթացուպ-հենակ, ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ
  • կռուփ-բռունցք
  • ակութ-փոքրիկ թոնիր, կերակուր եփելու օջախ
  • գեղմ-բուրդ
  • գուղձ-կոշտ հողակտոր
  • ամեհի-անսանձ, անզուսպ, կատաղի
  • ուրույն-յուրահատուկ, ինքնահատուկ, առանձնահատուկ, առանձնակի
  • զգլխիչ-գլխին խփող, հարբեցնող
  • բագին-զոհասեղան, զոհարան
  • բավիղ-լաբիրինթոս
  • անդաստան-դաշտ, արտ, հանդ
  • ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
  • նոխազ-արու այծ
  • վեմ-միակտոր պինդ քար, սալաքար, ապառաժ
  • ազնավուր-ազնիվ, ազնվական
  • աստանդական-այս ու այն կողմ ընկած, թափառական, օտարության մեջ գտնվող
  • ասպնջական-հյուրընկալ, վանատուր, եկվորին օթևան տվող
  • բեղուն-արգասալից, պտղաբեր, բեղմնավոր
  • արամբի-մարդու գնացած, ամուսնավոր (կին)
  • ստերջ-չծննդաբերող, ծնունդ չունեցող՝ չտվող, ամուլ, անպտուղ (առավելապես կենդանիների մասին)
  • տխեղծ-պակասավոր, արատավոր

Տրված շարքերից ընտրիր հոմանիշային զույգերը (6 զույգ)։

  • թախանձել-աղերսել
  • անրջել-երազել
  • ժխտել-բացասել
  • գանահարել-խարազանել
  • գոտեպնդել-քաջալերել
  • անվանարկել-վարկաբեկել
  • ժխոր-աղմուկ
  • գավաթ-բաժակ
  • հենակ-անթացուպ
  • ասպարժ-վահան
  • բռունցք-կռուփ
  • խումբ-բույլ
  • ակութ-օջախ
  • գուղձ-հողակոշտ
  • բուրդ-գեղմ
  • փետուր-բմբուլ
  • հանդերձ-տարազ
  • բար-պտուղ
  • առանձնահատուկ-ուրույն
  • արբեցնող-զգլխիչ
  • աղիողորմ-լալագին
  • բեղուն-արգասավոր
  • ամպագոռգոռ-որոտաձայն
  • կեղծ-բռնազբոսիկ
  • զիստ-ազդր
  • բագին-զոհասեղան
  • բավիղ-լաբիրինթոս
  • ազդակ-խթան
  • զորք-բանակ
  • հանդ-անդաստան
  • ուռուցք-այտուց
  • այծ-նոխազ
  • ապաշխարանք-քավություն
  • պաշտպան-ապավեն
  • ապառաժ-վեմ
  • ապուր-ճաշ
  • առևանգել-հափշտակել
  • ամբաստանել-մեղադրել
  • բերկրել-հրճվել
  • հառնել-բարձրանալ
  • ամոքել-սփոփել
  • փթթել-բարգավաճել
  • պարտադրել-ստիպել
  • հեկեկալ-արտասվել
  • գժդմնել-խոժոռվել
  • գոտեպնդել-խրախուսել
  • բաղդատել-համեմատել
  • բաղձալ-տենչալ
  • ալ-բոսոր
  • ծավի-բիլ
  • անմշակ-խոպան
  • դժգույն-աղոտ
  • թեժ-բորբ
  • մեկուսի-առանձին
  • արի-կտրիճ
  • զգոն-աչալուրջ
  • ամբարտավան-մեծամիտ
  • ալևոր-զառամյալ
  • կայտառ-առույգ
  • պարկեշտ-առաքինի
  • հանդ-արոտավայր
  • վաղորդայն-արևածագ
  • ժայռ-ապառաժ
  • արյունահեղություն-նախճիր
  • նզովք-անեծք
  • ատոմ-հյուլե
  • ամբարտակ-պատնեշ
  • բնագավառ-ասպարեզ
  • շավիղ-արահետ
  • այրուձի-ասպախումբ
  • ավյուն-եռանդ
  • պալատ-ապարանք
  • արտասանել-ասմունքել
  • առկայծել-փայլփլել
  • արատավորել-աղարտել
  • ագուցել-ամրացնել
  • ակնածել-պատկառել
  • աղանձել-բովել
  • պճնվել-զարդարվել
  • ահաբեկվել-զարհուրել
  • պրծնել-ազատվել
  • գգվել-փաղաքշել
  • դյութվել-հմայվել
  • հուզվել-ալեկոծվել
  • բերրի-արգավանդ
  • տխեղծ-արատավոր
  • ստերջ-ամուլ
  • այլևայլ-զանազան
  • հոյակապ-հիանալի
  • ժամանակակից-արդիական

Author:

✮ ✮ ✮

Leave a comment