Posted in Uncategorized

Առակ։ Աշխարհի քարտեզը և ճիշտ մարդը

Հղում ՝ Карта мира и правильный человек

Մի անձրևոտ, գորշ օր Պետ անունով մի տղա տեղը չէր գտնում և պտտվում էր իր հոր շուրջը՝ խանգարելով նրան պատրաստվել զեկույցի։ Երբ հոր համբերությունը սպառվեց, նա թղթերի կույտից հանեց մի հին ամսագիր, այնտեղից պոկեց մի մեծ գունեղ թուղթ աշխարհի քատեզով, բաժանեց այն հազարավոր մանր կտորների և հանձնեց որդուն ասելով․

— Պետ այս կտորներով կրկին քարտեզ հավաքիր, իսկ ես դրա համար պաղպաղակի գումար կտամ։ Թվում էր անգամ մեծ մարդու համար դա աշխատանք կլինի ոչ հինգ րոպեի համար, մանավանդ փոքրիկ Պետի համար։ Ինչպիսին էր հոր զարմանքը, երբ որդին թակեց նրա դուռը տաս րոպե հետո կատարված աշխատանքով․

— Ինչպե՞ս քեզ հաջողվեց այդքան արագ կատարել հանձնարարությունը, — հարցրեց հայրը․

— Դա այդքան դժվար չէր, — պատասխանեց Պետը, — ուղղակի էջի մյուս կողմում կար մարդու մեծ նկար։ Ես շրջեցի քարտեզի նկարների կտորները հակառակ կողմը, հավաքեցի մարդու կերպարը և նորից շրջեցի թուղթը և ստացա ճիշտ հավաքված աշխարհի քարտեզը։ Ես մտածեցի, որ եթե մարդը ճիշտ է, ուրեմն աշխարհն էլ ճիշտ կլինի։ Հայրը ժպտաց և տվեց որդուն պաղպաղակի գումարը։

<<Եթե մարդը ճիշտ է, ուրեմն աշխարհն էլ ճիշտ կլինի>>․ — մտածում էր հայրը, հասկանալով, որ զեկույցի վերնագիրը արդեն հաստատ կա։

Author:

✮ ✮ ✮

Leave a comment