Posted in Uncategorized

Մայրենի

Անապատով անցնում էր ուղտերի քարավան։ Ոիղտապանները հոգ էին տանում ուղտերի մասին, անվերջ շոյում, կերակրում, փայփայում և շատ էին սիրում նրանց։ Ուղտապաները միշտ ժպտերես և բարեսիրտ մարդիկ էին։ Քարավանը հանգստանալուց հետո նորից ճանարպ ընկավ, սակայն ուղտերից մեկը չէր շարժում և մնացել էր նստաց։ Ուղտապանները փորձում էին հասկանալ ուղտի մտադրությունը։ Նրանք կարծում էին, որ նա համառում է, ոմանք էլ ենթադրեցին, որ նա վշտացել էր մարդկային մի կոպտությունից։ Քարավանի տերը տեսնելով, որ ուղտը չի պատրաստվում տեղից շարժվել, հրամայում է ուղտապահին, որ նա մնա ուղտի հետ մինչև անցնի նրա համառությունն։ Անցնում են օրեր, բայց ուղտը միևնույնն է չէր փոխում իր մտադրությունը։ Ուղտապանը հոգնել էր նրան շոյելով։ Սկսվել էին աշնան ցուրտ օրերը, նրանց ուտելիքը վերջացել էր։ Թաղի երեխաները նրանց էին բերում կերակրի մնացորդները և ուղտապանը անչափ շնորհակալ էր նրանց։Շուտով երկնքից թափվեցին ձյան առաջին փաթիլները, որոնք ահավոր էին անապատի մարդու համար։ Նա հուսահատությունից ծնկի էր եկել ուղտի արաջ և առաջին անգամ լաց էր լինում ուղտի առաջ։ հանկարծ ուղտը երկարացրեց ճիտը մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար և ուղտը ձայն հանելով սկսեց բարձրանալ։ Ուղտապանը տեսնելով դա սրբեց արցունքները,
հավաքեց բերած հացը և ժպտուն ու ուրախ ճանապարհ ընկավ դեպի անապատ։

1. Թաղիք֊Բրդից կամ մազից պատրաստած խիտ և հաստ կտոր:

Դժգույն֊Գույնը գցած, գունատ:

Կերկերուն֊խզված։

Աղերսական֊աղաչող, խնդրող։

Աբա֊խիտ գործված՝ բրդյա կտոր:

Խորունկ֊մեծ խորություն։

Մագլցել֊փաթաթվել

2. Անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր։

3. Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։

4. Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

5. Համառ ուղտը

6. Տեղեկություն ուղտերի մասին

Ուղտերն ուղտանմանների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուններ են: Նրանք անապատի ամենամեծ կենդանիներն են և գերազանց հարմարվել են ապրելավայրի խստաշունչ պայմաններին: Նրանց անվանում են անապատի նավ: Եվ իսկապես, երկար ժամանակ ընտանի ուղտերն անապատների միակ փոխադրամիջոցն են եղել: Հարյուրավոր տարիներ առաջ նրանք ընտելացվել են և օգտագործվել բեռները հեռու տարածություններ տեղափոխելու համար:
Ուղտի ներբաններին կան հաստ կոշտուկներ, որոնց շնորհիվ արևից շիկացած ավազը ուղտին չի վնասում: Հենվելով լայն, փափուկ թաթերին՝ նա բավականին հեշտությամբ առաջ է շարժվում ավազի վրայով: Խիտ ու երկար բուրդն օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին: Ուղտը բոլորովին պահանջկոտ չէ կերի նկատմամբ: Նա բավարարվում է փշոտ թփերով, որոնք ուրիշ կենդանիներ չեն ուտում: Բայց այդ համեստ կերն անգամ նպաստում է, որ ուղտի սապատներում ճարպի զգալի պաշար կուտակվի: Սնվելով այդ պաշարով՝ ուղտը կարող է մի քանի օր առհասարակ ոչինչ չուտել: Ուղտի օրգանիզմն ընտելացել է ջրի խնայողական ծախսմանը: Նա չի քրտնում և երկար ժամանակ կարող է ջուր չխմել՝ կորցնելով մարմնի զանգվածի մինչև 40 %-ը, բայց միանգամից կարող է խմել մինչև 57 լիտր ջուր:

7. Ուղտ֊ուղտապան, ուղտափուշ, ընձուղտ։

Ուխտ֊ուխտավոր, ուխտել, ուխտադրուժ։